News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին։

Հարցին՝ պետք է արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ռուդոլֆ Ջուլիանին նշեց. «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը։ Դա պատմական փաստ է։ Սակայն ես այստեղ եմ գտնվում մասնավոր այցով»։ Նրա խոսքով՝ ճանաչման հարցով պետք է անմիջապես վարչակազմը զբաղվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա այցելել է Ցեղասպանության Ինստիտուտ-թանգարան:

Ջուլիանին Երեւան է ժամանել մասնակցելու Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ