News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թող առաջիկա ԱԺ ընտրությունները լինեն ոչ թե սեւերի ու սպիտակների միջեւ, այլ միայն սպիտակների միջեւ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Իսկ ո՞վ ասաց, որ հրեշտակի թեւեր առած ՀՀԿ-ականները, որոնք հերթ են կանգնում իշխանությունների դռների առջեւ, պիտի հիմա այլ ճանապարհով պիտի ճողոպրեն ու գան խորհրդարան:

Կամ ասում են՝ ՀՀԿ-ն իր երիտասարդ կազմից ցուցակ է ձեւավորում, որ մասնակցի ընտրություններին: Շատ լավ է, ուրեմն ժողովրդի կողմից շատ սիրված պարոնայք Շարմազանովը, Աշոտյանը, Սարգսյանը եւ մյուսները գալու են մրցակցեն, ի՞նչ անեն, նորից անցնեն խորհրդարա՞ն: Որքան սահմանափակվի ընտրություների որակի վրա ազդելու հնարավորությունը, այնքան  լավ, որովհետեւ խորհրդարան ճողոպրելու ցանկություն ունեն բոլորը»,-ասաց նա:

Ուրիխանյանը հայտարարեց, որ բոլոր այն ուժերը, որոնք ասում են՝ ժամանակ տվեք ընտրություններին պատրաստվելու, «սրանք բոլորը հեքիաթներ են բոլոր նրանց համար, որոնք հասկանում են, որ իրենք չեն արժանանալու մարդկանց վստահությանը»:

Նա տեղեկացրեց, որ իր գլխավորած «Ալյանս» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակվ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ