News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական «Տարոն Ավիա» ավիաընկերությունը բողոքում է ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից. ոչ ռուսական ավիաընկերությունների համար այն ավելի բարձր գներ է սահմանում իր ծառայությունների համար, քան ռուսականների համար։ Այս մասին «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին։

«Մենք այդ խնդրի լուծման համար կանենք ամեն ինչ եւ այդ լուծումը կարող է կարեւոր դեր խաղալ հայկական ավիաընկերությունների զարգացման գործում»,–նշել է Շաբոյանը։

Նա վստահություն հայտնեց, որ Մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող բոլոր հարցերը եւ խնդիրները անպայման կլուծվեն:

Շաբոյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հայկական «Զվարթնոց» օդանավակայանը աշխարհի բոլոր ավիաընկերությունների համար միասնական գնային քաղաքականություն է վարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ