News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա կոչով դիմեց ՀՀԿ-ական պատգամավորներին՝ ասելով. «Մի գնացեք սաբոտաժի ճանապարհով, որովհետեւ դրանից տուժելու է ընտրությունների որակը, քանի որ հին օրենսգիրքը բազմաթիվ թերություններ  պարունակում, իսկ նոր ընտրական օրենսգիրքը էականորեն բարելավում է բազամթիվ ընթացակարգեր:

Մի փորձեք անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին: Ես պատգամավոր եմ, որն ամեն օր աշխատում է Եվրոպական կառույցներում եւ բազմիցս հանդիպել եմ նաեւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին: Իրենք մեկ խնդիր ունեն, որ այն լուծումները, որին կգնան Հայաստանի քաղաքական ուժերը, լինի կոնսենսուսով ընդունված: Հիմա մի փորձեք այդ համախոհությունը տապալել: Միեւնույն է, եթե հիմա չկարողանանք առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, դրանով դուք էստեղ ոչ մեկին վատություն չեք անելու: Դրանով արձանագրելու ենք, որ դեկտեմբերին ընտրության ենք գնալու հին օրենսգրքով»,-հայտարարեց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկվել է ԱԺ-ում ամռանը եւ կոնսեսուս է եղել. «Հիմա որն է խնդիրը, որ տոտալ բացակայություն է ԱԺ դահլիճում: Սաբոտաժի կտանեք՝ կմնա հին ընտրական օրենսգիրքը, դրանից դուք չեք շահելու, դրանով փորձ է արվելու հերթական անգամ ստվերել ընտրական գործընթացը: Հույս ունեմ, որ առաջիկա մեկ ժամում հորդորս լսելի կլինի եւ այս շարքը (ցույց տվեց ՀՀԿ խմբակցության նստարանները-խմբ) կհամալրվի այն գործիչներով, որոնք չեն ուզում սաբոտաժի տանել ընտրական պրոցեսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ