News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ռոք կատարող Ջոնի Հոլիդեյի ծխախոտի մնացորդը Փարիզում աճուրդի ժամանակ վաճառվել է 250 եվրոյով, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով France Soir–ն։ Պարբերականը նշում է, որ նախնական գինը 50 եվրո է եղել։ Բացի ծխախոտի մնացորդը, «Դրուո» աճուրդային տունը վաճառքի է հանել երգչի կապույտ պիջակը, որը պատրաստել էր  Yves Saint Laurent նորաձեւության տունը 1971 թվականին։ Այն գնել են 20 հազար եվրոյով։  

Նաեւ վաճառվել է նաեւ բաճկոնը, որով ֆրանսիացի լուսանկարիչ Ժան Մարի Պերեն նկարել է Հոլիդեյին 1966 թվականին, որի համար վճարել են 9.5 հազար եվրո։

4.5 հազար եվրոյով էլ երկրպագուներից մեկը ձեռք է բերել երաժշտի կաշվե թեւնոցը։

Ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը (իրական անունը Ժան Ֆիլիպ Լեո Սմետ) Ֆրանսիայի հանրահայտ երաժիշտներից է։ Իր կարիերայի ընթացքում նա թողարկել է ավելի քան 60 ալբոմներ, որոնցից 18-ը պլատինե ալբոմներ են դարձել։

Երգիչը մահացել է  2017 թվականի դեկտեմբերին,  փարիզում թոքերի քաղցկեղից, 74 տարեկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news