News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսպես, թե այնպես, դեկտեմբերին քաղաքական ուժերը գնում են ընտրությունների, հիմա պարզապես պետք է որոշվի, թե որ օրենսգրքով ենք մենք գնում ընտրությունների: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նա անդրադարձավ ՀՀԿ-ի դիրքորոշմանը, որը դեմ է արտահայտվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին՝ նշելով. «Ես չեմ հասկանում ՀՀԿ-անների եւ ոչ միայն ՀՀԿ-ականների շարժառիթը: Առաջիկայում լինելու են ընտրություններ, հիմա պետք է այնպես անել, որ ընտրությունները լինեն ավելի ժողովրդավարական, որ ավելի շատ ուժեր անցնեն խորհրդարան, իսկ դրա համար այս օրենքի նախագիծը պետք է անցնի, որն իր մեջ որեւէ հետքայլ չի պարունակում, որին սկզբունքորեն որեւէ քաղաքական ուժ դեմ չէ:

Այո, հապճեպ է բերվում օրենքը, բայց որպեսզի օրենքի ադապտացման համար շատ ժամանակ լինի, պետք է հնարավորինս շուտ այդ օրենքի նախագիծն ընդունել, որովհետեւ կա փաստ, որ սա ավելի լավն է»,-ասաց Գորգիսյանը:

Նա ընդգծեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը նպաստելու է քաղաքական ուժերի զարգացմանը ու նոր ուժեր է բերելու խորհրդարան. Դրա համար պետք է այս օրենքի նախագիծն անցնի: Այո, կա շտկումներ կատարելու անհրաժեշտություն, եւ նախարարությունը համաձայնեց տրամադրել 72 ժամ այդ պրոցեսի համար: Ի վերջո, սա վերջին Ազգային ժողովը չէ, կլինի նոր ԱԺ եւ այնտեղ կարող են ներկայացնել առաջարկներ»,-ասաց Գորգիսյանը:

Նա կոչ արեց ՀՀԿ-ական պատգամավորներին գալ խորհրդարան, մասնակցել օրինագծի քվեարկությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ