News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մեր երկրում հեղափոխական  էյֆորիան ոչ միայն չի նվազել, այլեւ կրկնապատկվել է ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտպանած թեկնածուներից ՏԻՄ ընտրություններում երկու թեկնածու չի հաղթել։

«Մենք 15 քաղաքում կամ գյուղում թեկնածու ենք առաջադրել կամ պաշտպանել , եւ այդ թեկնածուներից երկուսն ընտրությունների արդյունքներով չեն հաղթել, իսկ ինչ կլիներ, եթե ընտրությունների արդյունքներով մեր թեկնածուներից ոչ մեկ չհաղթեր. ոչինչ չէր լինի, մեր գործողությունները չէին փոխվի, որովհետեւ հեղափոխության նպատակն այն չի եղել, որ ես կամ  մենք ունենանք իշխանություն, այլ այն, որ դուք լինեք իշխանություն եւ դուք եք իշխանությունը եւ դուք իրավասու եք որոշել ամեն ինչ եւ մեր խնդիրն այն է, որ դուք որոշում կայացնեք ընտրությունների միջոցով եւ ամեն անգամ ստիպված չլինեք դուրս գալ եւ հեղափոխություն անել։ Եթե դուք ընտրություններով որոշեք, որ ես չպետք է լինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես չեմ լինի»,–ասաց նա։

Խոսելով  կառավարության իրականացրած կադրային քաղաքականության մասին, Փաշինյանն ասաց. «Մեր կառավարությունում կան տարիքով մեծ, փորձված, չփորձված, նախկինում պաշտոններ զբաղեցրած կամ չզբաղեցրած անձինք եւ սա ինձ ուրախացնում է , քանի որ ես կարծում եմ, ցանկացած կառավարության կազմ պետք է լինի բալանսավորված »,–ասաց նա՝ միաժամանակ նկատելով որ ՀՀ կառավարությունը բալանսավորված չէ  միայն կին նախարարների ներգրավվածության առումով։

«Ես հույս ունեմ առաջիկայում այս հարցը նույնպես կլուծենք»,–նշեց նա՝ շնորհավորելով Էջմիածնի կին քաղաքապետ Դիաննա Գրիգորյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Հայաստանում առաջին անգամ  կին քաղաքապետ է ընտրվել եւ սա մեր հեղափոխության հաջորդ կարեւոր արդյունքն է, որը պետք է պատմականորեն արձանագրվի»,–նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ