News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «1+1» հեռուստաալիքի «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման լրագրողներին ցույց է տվել, թե ինչպես է ապրում Ամստերդամում եւ պատմել է մոր կողմից ցուցաբերվող օգնության մասին։

Քաղաքական գործչի խոսքով՝ Նիդերլանդներում  կոմունալ բնակարանի համար նա ամսական վճարում է 300-350 եվրո՝ գազի եւ մնացածի հետ մեկտեղ։ Տան մաքրության հետ այդ գումարը հասնում է 400 եվրոյի։ Ավտոմեքենան նա փոխարինել է հեծանիվով, իսկ գործնական կոստյումները՝ ջինսերով։

Սաակաշվիլին խոստովանել է, որ երբեմն իրեն ֆինանսապես օգնում են մայրը՝ Գիուլի Ալասանիան, որը թուրքագետ է, պատմական գիտությունների դոկտոր։

«Մայրս բավականաչափ վաստակում է իրեն պահելու, Վրաստանում ապրող կնոջս եւ որդուս եւ երբեմն նույնիսկ մի փոքր էլ ինձ օգնելու համար»,–նշել է նա:

Նրա խոսքով՝ Նիդերլանդներում «ձանձրալի» է եւ ինքը հաճախ հիշում է Ուկրաինան:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան։ Ապա քաղաքական գործիչը մեկնել է Նիդերլանդներ, որտեղ ԵՄ–ում ապրելու եւ աշխատելու իրավունք է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ