News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Շատ խորհրդանշական է, որ երբ ԱԺ-ում քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընտրակարգը եւ ՀՀԿ-ն իր բացարձակ մեծամասնությամբ բացակա է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Դրանով ՀՀԿ-ն ֆիքսում է իր բացակայությունը Հայաստանի քաղաքական դաշտից: Արմեն Աշոտյանն ասում է՝ կոնսենսուսը լինում է հակադիր կողմերի միջեւ: Ճիշտ է, բայց երբ չկա հակադիր կողմ դահլիճում, ինչպե՞ս կարող է կոնսենսուս լինել: Դուք չեք գալիս ու ասում եք՝ կոնսենսուս չկա»,-ասաց նա:

Հայկ Կոնջորնան անդրադարձավ նաեւ ռեյտինգային ընտրակարգին՝ նշե;ով. «Ռեյտինգային ընտրակարգը ոչնչացնում էր քաղաքական դիսկուրսի, քաղաքական ընտրության հնարավորությունը, քաղաքական ընտրությունը իջեցնում էր փողի, քսակի, օլիգարխիայի, ծանոթ-բարեկամի տրամաբանության վրա: Հետեւաբար այդ համակարգի վերացումը Հայաստանի քաղաքական համակարգի համար առողջացման հնարավորություն է»:

Նա հիշեցրեց Արմեն Աշոտյանի խոսքը, թե՝ տեսեք, մեզ ձայն բերած ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներն արդեն մեզ հետ չեն. «Բայց ականը հենց այդ ռեյտինգային համակարգն է: Դուք այդ ականը դրել էիք ձեր տակ եւ դրա համար պայթեցիք: Այդ մարդիկ, որ ձեզ ձայն են բերել, էլ չկան: Այդ ականը միայն ձեր տակ չէր դրված, այլ հայկական ժողովրդավարության տակ: Ու հիմա դուք էլի ական եք դնում, որ ռումբի հետհաշվարկը լարեք Եվրոպայում՝ ասելով, որ հապշտապ օրենսգիրք են փոխում: Այ էստեղ դուք չկաք, բայց գնալու եք ԵԽԽՎ ու ասեք՝ սա ական էր:

Դուք ասում եք, որ Ընտրական օրենսգիրքը «Տոների ու հիշատակի մասին. օրենքը չէ: Այո, բայց այս օրինագծի ընդունում է կարող է հիշատակի վերածել ձեր ստեղծած քաղաքական համակարգը եւ դա տոն է հայ ժողովրդի համար»,-իր խոսքն ամփոփեց «Ելք»-ի պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ