News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20–ին կասկածելի փաթեթ է հայտնաբերվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մոտ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am–ին հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 0:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող աշխատակիցը տեղամասին հարակից ճանապարհին նկատել է կարմիր ավտոմեքենա: Մեքենան կայանել է տեղամասի սկզբնամասի հատվածում: Աշխատակիցը փորձել է մոտենալ ավտոմեքենային, սակայն վարորդը, տեսնելով մոտեցող աշխատակցին, արագ հեռացել է: Տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, որի արդյունքում՝ ժամը 01:20-ի սահմաններում, տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ձևակերպման սենյակի հետնամասից հայտնաբերվել է փաթեթ, որի միջից՝ 3 ծխախոտատուփ:

Ծխախոտատուփերի մեջ առկա են եղել 1,16 գրամ ընդհանուր քաշով, փայլաթիթեղով փաթեթավորված սպիտակ, բյուրեղանման, կոշտ զանգված, զիպ փականով թափանցիկ պոլիէթիլենից 10 տոպրակ՝ լցված մուգ շագանակագույն, թութունանման, բուսական, ընդհանուրը 11,03 գրամ քաշով զանգվածներով, «T 1» գրառմամբ ամբողջական, սպիտակ, կլոր 10 դեղահաբ, «NAPP» գրառմամբ գազարագույն, կլոր 4 դեղահաբ, 3,99 գրամ ընդհանուր քաշով, կանաչավուն, մանրացված, չորացված բուսական զանգված, զիպ փականով, թափանցիկ պոլիէթիլենից 5 տոպրակ՝ դարչնագույն, փոշենման, 2,91 գրամ ընդհանուր քաշով զանգված, զիպ փականով թափանցիկ պոլիէթիլենից 1 տոպրակ՝ լցված 26 հատ «PGN 300, Pfizer» գրառմամբ դեղապարկուճներով, և պոլիէթիլենից մեկ տոպրակ՝ լցված 8,70 գրամ ընդհանուր քաշով սպիտակ, բյուրեղանման կոշտ զանգվածով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ