News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ինձ համար անհասկանալի էր Էդուարդ Շարմազանովի միտքը, թե կա քաղաքական ուժ, որը երեկ մի բան էր ասում, այսօր այլ բան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա հիշեցրեց, որ դա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչը, որն ասում էր՝ եթե որեւ քաղաքական գործիչ ուզում է այս երկրում հաջողություն ունենա, պետք է Մելիք Ադամյանով (ՀՀԿ գրասենյակի հասցեն է-խմբ) անցնի: «Մոռացել ենք, որ անեկդոտ էին պատմում, որ հարցնում են՝ այս ամենը ինչքան է տեւելու, ղարաբաղի բարբառով պատասխանում էին՝ 200 տարի: Հիմա էլ կարեւոր չի՝ ով կընտրվի, ով չի ընտրվի, կարեւորը՝ մարդիկ հանգիստ կքնեն»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով, այն փաստը, որ Կապանում անկուսակցականը հաղթել է իշխող ուժի թեկնածուին, դա ժողովրդի հաղթանակն է, քանի որ մարդիկ ազատ կարողացել են ընտրել նրան, ում ուզում են:

«Որեւէ իշխանություն հավերժ չէ եւ 200 տարի չի կարող գոյատեւել: Հետեւաբար, որոշ ուժեր կհամաձայնեն ընտրակարգի փոփոխությանը, թե չեն համաձայնի, այս փոփոխությունն արդեն իրողություն է»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ