News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական բոյկոտը թիմային աշխատելու ձեւերից մեկն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ասաց. «Մոտ մեկ տարի առաջ, երբ ընդդիմադիր ուժերը բոյկոտեցին ԱԺ լիագումար նիստը եւ ես իմ թիմակիցների հետ դուրս եկա, դուք ակնարկել էիք, որ ԱԺ փոխնախագահները պետք է չեզոքություն պահպանեն, հիմա ՀՀԿ-ական փոխնախագահները որտե՞ղ են, որ չեզոքություն պահպանեն: Իմացա, որ Շարմազանովը գործուղման է, մյուս փոխնախագահն էլ է գործուղմա՞ն»:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեծամասնությունը այսօր չի ներկայացել նիստին՝ բոյկլոտելով այն:

Ավելի ուշ այս հայտարարությանն արձագանքեց Արա Բաբլոյանը՝ նշելով. «Այո, մենք պետք է լինենք ավելի բարձր, քան մեր կուսակցական կամ անձնական շահն է, երբ վարում ենք ԱԺ նիստը կամ կառավարում ենք խորհրդարանը: Եթե ես նման տրամաբանությամբ գնայի, ապա որպես ՀՀԿ խմբակցության անդամ, որը պետք է դեմ քվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ես կօգտագործեի առիթը, որ հիմա դահլիճում 57 պատգամավոր է նստած, արագ կդնեի քվեարկության ու կտապալեի քվեարկությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ