News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի եւ Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել՝ նպատակ ունենալով վիճարկել հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք սահմանվել են այդ երկրների կողմից ուկրաինական պողպատյա խողովակների մի քանի տեսակների նկատմամբ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ԱՀԿ փաստաթղթերը։

Ուկրաինան հայտարարել է, որ երկու երկրները պետք է կրճատեն մաքսատուրքերը, որոնք «ավելին են, քան անհրաժեշտ է, սխալական են եւ հիմնված են սխալ որոշումների, ընթացակարգերի եւ կանոնակարգերի վրա»:

Ուկրաինան արդեն իսկ նման բողոք է ներկայացրել ԱՀԿ-ում Ղազախստանի դեմ:

ԱՀԿ կանոնների խախտման մեջ մեղադրվող երկրները 60 օր ունեն խնդրի կարգավորման համար կամ Ուկրաինան կարող է դիմել ԱՀԿ–ին վճիռ կայացնելու խնդրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ