News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ քննարկել է սպառազինության ոլորտում համաձայնություններին, Սիրիային, Իրանին, Հյուսիսային Կորեային եւ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենյա Անոշինան հայտնել է, որ քննարկվել են Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ռազմավարական հարցերով երկխոսության կազմակերպման հեռանկարները։ «Կողմերը նշել են Անվտանգության խորհուրդների, ինչպես նաեւ մի շարք նախարարությունների եւ հաստատությունների մակարդակով շփումները շարունակելու անհրաժեշտության մասին»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ