News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօրվա քվեարկությամբ Ազգային ժողովն ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և առանց դրանց մենք ուղղակի չենք կարողանա որևէ քայլ անել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղի եթերով հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ  այսօրվա քվեարկությունը ցույց տվեց իրերի իրական դրությունը։

«Քաղաքական մեծամասնությունն ու նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար և վերջին 20 օրվա ընթացքում դա մի քանի անգամ ակնհայտ երևաց: Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով խորհրդարանական ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի։ Եթե անգամ ԱԺ ընտրությունները տեղի ունենան գործող «Ընտրական օրենսգրքով» դա որևէ բան չի փոխում, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, և վերադարձ անցյալին չկա ու չի լինելու»,-ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց իրապես պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխանափոխությունը հասցնել իր վերջնական հանգրվանին։

«Ինչ «Ընտրական օրենսգրքով» էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, և ռևանշ չի լինելու. վերադարձ անցյալին, վերադարձ կոռուպցիոն համակարգին չի  լինելու, սկզբունքորեն պայքարը շարունակվելու է ապօրինությունների դեմ։ Էնպես որ, ժողովուրդ ջան, դուխով, գլուխներդ բարձր։ Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժողովրդի հաղթանակն անպուսափելի է»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ