News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության համարներով ավտոմեքենան հայտնաբերվել է Ստամբուլի Սուլթանգազի շրջանի ավտոկայանատեղիներից մեկում։ «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ այն հայտնաբերվել է Թուրքիայի ՆԳՆ աշխատակիցների կողմից՝ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության շրջանակներում։

Իրավապահ մարմինները շրջափակել են տարածքը եւ արգելել մուտքն այնտեղ։ Ստամբուլի ոստիկանությունը դիմել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն՝ ավտոմեքենան խուզարկելու թույլտվության համար։ Ինչպես նաեւ՝ ուսումնասիրվում են տեսախցիկները, որպեսզի պարզեն, թե երբ եւ ով է թողել ավտոմեքենան այնտեղ։

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ պատահաբար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ