News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի Հյուսիսային Կորեան առնվազն 640 մլն դոլար արժողությամբ շքեղության պարագաներ է ներկրել Չինաստանից, ինչը հակասում է ՄԱԿ-ի պատժամիջոցներին՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեացի պատգամավորին։

Նրա խոսքերով՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը շքեղության պարագաներ, այդ թվում՝ հիդրոինքնաթիռ, թանկարժեք երաժշտական գործիքներ, տեխնիկա, ավտոմեքենաներ, խմիչքներ, ժամացույցներ եւ մորթիներ է ներկրել Չինաստանից եւ այլ երկրներից՝ իրեն սատարող ընտրախավին նվիրելու համար։

Ապրանքների մեծ մասը տեխնիկա է եղել, երկրորդ տեղում ավտոմեքենաներն են, երրորդ տեղում՝ ալկոհոլային խմիչքները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ