News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը կչեղարկի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Բրանսոնին մեղադրում էին լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ, ինչի համար նրան 35 տարվա ազատազրկում էր սպառնում։ ԱՄՆ-ը Անկարային կոչ էր արել անհապաղ ազատ արձակել պաստորին եւ հայտարարել էր, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառ ունեն։ Ինչպես նաեւ՝ պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ, մասնավորապես բարձրացնելով այնտեղից արտահանվող ալյումինի եւ պողպատի տուրքերը։

Հոկտեմբերի 12-ին Բրանսոնն ազատ էր արձակվել եւ վերադարձել էր ԱՄՆ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ