News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անկարան չէր ուզի, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը բացասաբար ազդեր Էր Ռիադի հետ իր հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Այս գործով հասարակությունից ոչինչ գաղտնի չի պահվի։ Մեր հիմնական նպատակն այն է, որ ամեն ինչ հետաքննվի։ Պետք է աշխատել Սաուդյան Արաբիայի հետ, որ որեւէ մութ կետ չմնա։ Սակայն մենք չենք ուզում, որ դա ստվեր գցի մեր եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վրա, որի հետ մենք շատ ընդհանուր ծրագրեր եւ համագործակցության ոլորտներ ունենք։ Այն մեզ համար եղբայրական երկիր է, այդ պատճառով գործընթացը մեծ նրբանկատությամբ է տարվում»,- լրագրողներին ասել է Կալինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ