News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան խորհրդական, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին խորհուրդ է տվել լրագրող Ջամալ Խաշոգջիի գործի հետ կապված «լիակատար թափանցիկություն» պահպանել։ Այս մասին Քուշները պատմել է CNN-ին։

Նա նշել է, որ Թրամփի աշխատակազմը դեռեւս աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի պարզի Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում լրագրող Խաշոգջիի մահվան հանգամանքները։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է ինքն անձամբ խորհուրդ տվել արքայազնին՝ Քուշները ասել է․ «Ուղղակի թափանցիկ լինել, լիովին թափանցիկ։ Ողջ աշխարհն է հետեւում»։ Նա նաեւ հավելել է, որ ասել է արքայազնին, թե պետք է լուրջ վերաբերվել այդ գործին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ