News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հուսով է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կկարողանան կարգավորել Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի շուրջ ծագած տարաձայնությունները։ Այս մասին տեղեկացրել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հաքը՝ մեկնաբանելով համաձայնագրից դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Հաքը հիշեցրել է, որ դեռեւս մայիսին Ժնեւի համալսարանում իր ելույթի ժամանակ գլխավոր քարտուղարը, դիմելով ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ ԱՄՆ-ին, կոչ էր արել լուծել իրենց տարաձայնությունները, հասնել Պայմանագրի երկարաձգմանը եւ քայլեր ձեռնարկել միջուկային զենքի կրճատման ուղղությամբ։

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը դուրս կգա ՓՄՀՀՈ պայմանագրից, քանի որ Ռուսաստանն իբր այն խախտում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները աճում են
Այն, որ ԱՄՆ-ն չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս բանաձեւը...
Ամենաշատ