News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր, հոկտեմբերի 23-ին, Ձյունե հովազի միջազգային օրն է։ Այս հովազը հայտնի է նաեւ իրբիս անվանմամբ։ Սա սակավաթիվ եւ անհետացման եզրին կանգնած լինելու պատճառով Կարմիր գրքում ընդգրկված յուրօրինակ կենդանի է։

Ձյունե հովազը կատվազգիների ընտանիքի կաթնասուն գիշատիչ է, եւ նրա բնակության վայրը Կենտրոնական Ասիայի բարձրլեռնային շրջաններն են։ Հազվադեպ գույնն ու մորթու թանկարժեքությունը նրան համեղ պատառ են դարձրել որսագողերի համար, ովքեր իրենց վտանգի են ենթարկում վայրի կենդանուն տիրանալու համար։ Բացի այդ, Կենտրոնական Ասիայում արոտավայրերի ընդլայնումն ավելի է փոքրացնում ձյունե հովազի բնական կեցավայրը։

Իրբիսի բազմացման վերահսկողությունն իրականացնում են այն երկրները, որոնց տարածքում ընդգրկված են նրա բնակավայրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ