News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական հեռուստաալիքը ցույց է տվել տեսանյութ, որում երեք տղամարդ Ջամալ Խաշոգջիի սպանության հաջորդ օրը փաստաթղթեր են այրում Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության ետնաբակում՝ տեղեկացնում է AP-ն։

Haber հեռուստաալիքի տվյալներով՝ տեսանյութը, որում այրում են Խաշոգջիի սպանության «ապացույցները», նկարահանվել է հոկտեմբերի 3-ին։

Բացի այդ, թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ հոկտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, երբ լրագրողը մտել է հյուպատոսություն, արքայազն Մոհամմեդ բին Սալմանին այնտեղից չորս անգամ զանգել են։

Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Խաշոգջիին 8 րոպեի ընթացքում խեղդել են, որից հետո նրա մարմինը բաժանել են 15 մասի։

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ