News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել։ Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, եւ այն ձեւավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից։

«Ես որեւէ տեղեկություն չունեմ, ես որեւէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին մեր հարցին պատասխանեց Զոհրաբյանը։ Ըստ որոշ լուրերի, ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարեւոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, հնարավոր է, որ ցուցակում չլինի նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ