News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից եւ նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը վերջինիս ծիծաղը հարուցեց։

«Լուրջ եք ասո՞ւմ»,- իր հերթին հարցրեց Սիսեռյանը՝ շտապելով «թարմ նորությամբ» անմիջապես կիսվել Ավինյանի հետ։

«Իհարկե, չկա նման բան»,- հավաստիացրեց Վ. Սիսեռյանը՝ հերքելով, որ անգամ որեւէ նման քննարկում չի եղել։

Դիտարկմանը, որ ըստ նույն լուրերի, նոր կուսակցության գաղափարն Ավինյանը մտմտում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, Վ. Սիսեռյանը արձագանքեց. «Օ՜, սա էլ ասեմ, խնդրում եմ»։

«Ոչ, ոչ, լուրջ՝ չկա նման բան։ Երդվում եմ, եթե լինի, առաջինը ձեզ կասեմ»,- հավելեց նա։

Հարցին՝ ՔՊ-ում Ավինյանն ինչ-որ տարաձայնություններ ունի՞, որ կարող էին նման լուրերի հիմք դառնալ, Վ. Սիսեռյանը պատասխանեց, որ բոլորը տարաձայնություններ ունեն, եւ դա նորմալ ու շատ լավ է, նշանակում է՝ մթնոլորտն առողջ է։ Նա նկատեց, որ քննադատությունները, թե միակուսակցական համակարգի վտանգ կա, ջախջախվեցին երեկվա ընտրությունների արդյունքներով՝ Կապանում ՔՊ-ն պարտվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ