News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Չինաստանում Ղազախստանի սահմանին մոտ Աստանայի ժամանակով 03:37-ին (Երեւանի ժամանակով 01:37-ին) տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ղազախստանի կրթության եւ գիտության նախարարության սեյսմոլոգիական փորձա-մեթոդական արշավախումբը:

Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Չինաստանի տարածքում Ալմաթիից 456 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի էներգետիկ դասը 12.0 է, MPV մագնիտուդը՝ 5.6: Էպիկենտրոնի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 44.79 աստիճան, արեւելյան երկայնության 82.15 աստիճան:

Օջախի տեղակայման խորությունը կազմել է 35 կմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ