News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մյուս երկրներում իրեն չեն սիրում, քանի որ «նրանց ստիպում է վճարել»: Նա այս մասին գրել է իր թվիթերյան էջում:

«Ֆեյք լրատվամիջոցները հայտնում են, որ աշխարհի երկրներում, ներառյալ Եվրամիությունում իմ աջակցության վարկանիշը նվազել է: Իհարկե, դրանք ցածր են, քանի որ 50 տարում առաջին անգամ ես նրանց ստիպում եմ Ամերիկայի հետ բիզնես վարելու համար բարձր գին վճարել: Ինչո՞ւ պիտի նրանց դուր գամ»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այդուհանդերձ, «նրանք իրեն դուր են գալիս», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունիսի 1-ից գործում են ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը պողպատի (25 տոկոս) եւ ալյումինի (10 տոկոս) ներմուծման համար: Հիմա պողպատի 25 տոկոս մաքսատուրքը տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա՝ բացառությամբ Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի եւ Հարավային Կորեայի: Ալյումնի մաքսատուրքը տարածվում է աշխարհի բոլոր երկրներից ԱՄՆ ներմուծման վրա՝ Ավստրալիայից եւ Արգենտինայից բացի:

Թրամփի վարչակազմը մաքսատուրքերի սահմանումը հիմնավորելու համար հղում է կատարել 1962 թվականի ընդլայնված առեւտրի մասին ամերիկյան օրենքի 232-րդ հոդվածին, որը նախագահին թույլ է տալիս արտասահմանյան պետությունների համար առեւտրային պատնեշներ ստեղծել, եթե դա արդարացված է ազգային անվտանգության շահերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ