News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, «Եվրասիական տնտեսական շաբաթի» շրջանակներում, կազմակերպել է ընդլայնված հանդիպում՝ հայկական արտադրող եւ արտահանող ընկերությունների ղեկավարների, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների ինչպես նաեւ ՌԴ շուկայում խոշորագույն «Ռուսական մանրածախ առեւտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ)» ղեկավարների հետ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ կազմակերպել է նման հանդիպումներ, որպեսզի հայկական արտահանող ընկերությունները հնարավորություն ունենան իրենց խնդիրները ուղղակիորեն քննարկելու ՌԴ խոշորագույն առեւտրային ցանցերի ղեկավարների հետ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հիմք դրված նման հանդիպումները նպաստել են, որպեսզի վերջին 1-2 տարվա ընթացքում մի շարք արտադրողներ կարողանան ուղիղ բանակցել ՌԴ խոշոր ընկերությունների հետ եւ իրենց արտադրանքը ներկայացնել Ռուսաստանի տարբեր առեւտրային ցանցերում: Սակայն սա նման ձեւաչափով առաջին միջոցառումն է, քանի որ հանդիպմանը ներկա էին ոչ միայն ՌԴ խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարները, այլ նաեւ ԵՏՄ համապատասխան պաշտոնյաները, որոնցից էլ հենց տեղում հայ գործարարները ակնկալում են ստանալ ՌԴ տարածքում առաջացած մի շարք մրցակցային խնդիրների պատասխանները:

ՀՀ մրցակցային մարմնի ղեկավար Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ թեեւ ԵՏՄ անդամակցությունից հետո հաճախ օբյեկտիվ պատճառներով առաջացել են մի շարք խնդիրներ հայ արտահանողների համար, սակայն արդեն իսկ տասնյակ խնդիրներ լուծում են ստացել, իսկ մի մասը քննարկմման փուլում է. « «Մեր նպատակն է, որ հայ արտադրողը կարողանա հավասար պայմաններով եւ անարգել իր արտադրանքը ներկայացնել ԱՊՀ անդամ բոլոր երկրներում: Մեր գործունեությունը ԵՏՄ անդամակցությունից հետո ուղղված է հենց սրան, եւ գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ լուծվել են տասնյակ խնդիրներ եւ մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ սկիզբ է տրվել տեղական մի շարք արտադրողների եւ ՌԴ խոշորագույն առեւտրային ցանցերի միջեւ համագործակցության»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ