News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գործունեության 20-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Թանկագի՛ն բարեկամներ,

 Այսօր նշում ենք «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության 20-ամյակը, նշում ենք խորը զգացումներով:

Նախ եւ առաջ մեզ համակում են ցավն ու կսկիծը նրանց համար, ովքեր այսօր մեր կողքին չեն, ովքեր պահ անգամ չվարանեցին՝ կանգնելու հայրենիքի ու հարազատ ժողովրդի պաշտպանության դիրքերում եւ դասվեցին անհայտ կորածների շարքին:

Ամենօրյա քրտնաջան աշխատանքով, հայրենիքի շենացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությամբ դուք արժանիորեն շարունակում եք ձեր որդիների, եղբայրների եւ ամուսինների կիսատ թողած գործը, մեծապես նպաստում Արցախի պետականաշինությանը, մեր երկրում տարբեր հարցերի ու խնդիրների լուծմանը:

Այդ ամենի համար շնորհակալ ենք ձեզ եւ հպարտ, որ դուք կարողացաք ուժ գտնել ձեր մեջ, շտկել վշտից կորացած ձեր ուսերը, համախմբվել ու միասին, համատեղ ջանքերով շարունակել ապրել ու արարել՝ հանուն ազատ ու անկախ Արցախի զորացման ու բարգավաճման:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ ձեր հայրենանվեր աշխատանքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը…
Բակո Սահակյանը Փարիզում այցելել է Հայաստան» հիմնադրամի կազմակերպած հեռախոսամարաթոնի կենտրոն
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի աշխատակիցներին եւ կամավորներին Արցախին մշտապես օգնելու համար...
Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ
Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը…
Բակո Սահակյանը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից...
Արցախի ԱԳՆ եւ Լիբանանի Հայկազյան համալսարանի միջեւ ստորագրվել է Համագործակցության հուշագիր
ԱԳՆ անունից հուշագիրը ստորագրել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը...
Արցախի պետնախարարը ԵՄ-ում գրանցված ներդրումային ընկերությանը ներկայացրել է երկրի ներդրումային հնարավորությունները
Հանդիպմանը մասնակցել են նաեւ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը եւ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը...
Partner news