News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում ելույթի ժամանակ իրեն ազգայնական է անվանել՝ նշելով, որ դեմոկրատները մտադիր են «վերադարձնել կոռումպացված եւ մինչեւ իշխանությունները քաղցած գլոբալիստներին», հայտնում է RT-ն: 

«Արմատական դեմոկրատները ցանկանում են ժամանակը հետ շրջել, վերադարձնել կոռումպացված եւ մինչեւ իշխանությունները քաղցած գլոբալիստների իշխանությունը: Գիտե՞ք՝ գլոբալիստներն ովքեր են: Գլոբալիստն այն մարդն է, որը ցանկանում է, որ ամբողջ աշխարհի համար լավ լինի, անկեղծ ասած՝ մեր երկրի մասին չմտահոգվելով: Մեզ դա հարկավոր չէ»,- ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ կա մի հնաոճ բառ՝ «ազգայնական»:

«Ու գիտե՞ք, որ ես ազգայնական եմ: Ազգայնական: Այս բառն օգտագործեք»,- հայտարարել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ