News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված vPBX (վիրտուալ ԱՀԿ) ծառայության գործարկման մասին։

Վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների եւ լարերի տեղադրման։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար եւ անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչեւ 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը եւ զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջեւ։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաեւ վիճակագրություն հավաքել եւ վերլուծել աշխատակիցների աշխատանքի եւ գովազգային արշավների արդյունավետությունը։

«Բացի վիրտուալ ԱՀԿ ծառայությունից մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք հատուկ բիզնեսի համար մշակված «Օպտիմալ 2500» եւ «Օպտիմալ 3500»   շահավետ սակագնային փաթեթներ ոչ աշխարհագրական «060» կոդով հեռախոսահամարների համար, ինչպես նաեւ «գեղեցիկ» ոչ աշխարհագրական հեռախոսահամարներ գնելու հնարավորություն։ Նոր լուծման շնորհիվ մեր հաճախորդները կարող են ոչ միայն նոր մակարդակի հանել իրենց բիզնեսի հեռախոսակապը, այլեւ ըստ արժանվույն գնահատել երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի հետ աշխատանքի հարմարավետությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տվյալ ծառայության եւ սակագների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝  www.beeline.am։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ