News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իհարկե, ցանկացած ուժ իրավասու է սեփական քաղաքական գործունեությունը ծավալել, այդ թվում բոյկոտ իրականացնել, բայց երկրում այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա 20-30 զարգացման համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով փաստին, որ երեկ խորհրդարանը չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, դեմ էր ՀՀԿ-ն:

«Ներկուսակցական շահերը պետք է ստորադասել պետական շահերին: Կոչ եմ անում խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը անպայման գնալ նրան, որ մենք Ընտրական նոր օրենսգիրք ունենանք: Սա միայն իշխանություն ձեւավորելու խաղի կանոն չէ, սա ապագա իշխանության որակի բարելավման խնդիր է, որովհետեւ ռեյտինգայինով ընտրված պատգամավորների 90 տոկոսից ավելին 5 տարվա ընթացքում որեւէ ելույթ չի ունեցել»,-ասաց Միքայել Մելքումյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն իր հերթին անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքին, որը կոչ էր անում ՔՊ-ի ներկայացուցիչներին ամեն ինչ անել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անպայման ընդունվեն, ոչ թե հայտարարեն, թե որ օրենսգրքով էլ լինեն ընտրությունները, իրենք միեւնույն է, հաղթելու են:

Լենա Նազարյանը հիշեցրեց, որ իրենք են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը բերել խորհդարան եւ իր ամբողջ կազմով ներկա է եղել ու կողմ է քվեարկել նախագծին: Լենա Նազարյանը նկատեց, որ այլ խմբակցություններից եղել են բացականեր, այդ թվում «Ծառուկյան» խմբակցությունից:

Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց. «Հոկտեմբերի 2-ին երբ օրենք էր ընդունվում, ժողովուրդը եկավ ԱԺ: Եկեք, բերենք նորից ժողովրդին, ճնշում գործադրենք, որ այստեղի խալտուրաներով չկարողանան պահել հին ընտրական օրենսգիրքը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն
Մեկ այլ որոշմամբ նույն օրը արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաեւ Լոռու մարզի Լեռնավանի համայնքում, սակայն այս դեպքում կլինի միայն ավագանու ընտրություն...
Սյունիքի Գորայք համայնքը չունի ոչ գյուղապետ, ոչ ավագանի. ընտրությունները կկայանան հունիսի 9-ին
Գորայք համայնքի ավագանու մնացած անդամները ս.թ. մարտի 1-ին կազմել են Գորայք համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն...
Ապագա գյուղում արտահերթ ընտրություններ կանցկացվեն. ՀՀԿ-ական գյուղապետը հրաժարական է տվել
Սահմանված եռօրյա ժամկետում ես որոշում կկայացնեմ…
ԿԸՀ նախագահ. 2012-ից Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծումներ չեն եղել
Հայաստանում ցանկացած ընտրություն կազմակերպելիս դրանց արդյունքները երբեք նախապես հայտնի չեն եղել, ասել է Տիգրան Մուկուչյանը...
«Ժողովուրդ». Ակունքում հետընտրական կրքերը չեն հանդարտվել. Արյան հետքեր քվեաթերթիկի վրա
Վերահաշվարկի արդյունքում ուշագրավ փաստ է պարզվել...
«Ժամանակ». Թռած է. Ընտրակաշառքի միջոցով հաղթել է ընտրություններում ու հեռացել է Հայաստանից
Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն Մանուկյանը այդպես էլ չի ներկայանում գյուղապետարան...