News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ հոկտեմբերի 23-ի իր նիստում քննարկում է ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու հարցը:

Նշենք, որ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել փաստաբան Վահե Գրիգորյանը:

Իր խոսքում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էմիլ Տարասյանը նախ ներկայացրեց հարցի նախապատմությունը: Նրա խոսքով, դեռեւս ապրիլի 23-ին ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն ԱԺ-ում մայիսի 4-ի քվեարկության արդյունքում նա չընտրվեց խորհրդարանի կողմից:

Ըստ օրենսդրության ՀՀ նախագահը պետք է 10-օրյա ժամկետում ներկայացներ նոր թեկնածու, սակայն ՀՀ նախագահը ելնելով ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման հստակ խորհրդակցական կառուցակարգ սահմանելու անհրաժեշտությունից, նաեւ հաշվի առնելով իրավաբանական հանրույթի հետ պատշաճ հանդիպումներ անցկացնելու առաջարկը, դիմել էր ԱԺ նախագահին, որպեսզի ՍԴ դատարավորի թեկնածու ներկայացնի ոչ թե 10-օրյա ժամկետում, այլ նշված միջոցառումները ողջամիտ ժամկետում ներկայացնելու հետո: Միաժամանակ ՀՀ նախագահը սահմանված կարգով դիմել էր ՍԴ՝ որոշելու «ԱԺ կանոնակարգ» օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության հարցը:

Էմիլ Տարասյանը նշեց, որ ՀՀ նախագահի որոշմամբ, ձեւավորվել է ժամանակավոր աշխատանքային խումբ, որը մշակել է ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ներկայացվել է 5 թեկնածու, որոցից առավել հավանական երկու թեկնածուներին ՀՀ նախագահը հրավիրել է հարցազրույցի եւ ԱԺ է առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Տարասյանը նաեւ ներկայացրեց Վահե Գրիգորյանի կեսնագրությունը:

 

Տպել
Ամենաշատ