News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տրանսպորտային շրջափակումը խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը Երեւանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում «Տեխնոլոգիական բեկումն ու ԵՏՄ երկրների պոտենցիալ հնարավորությունները» թեմայով լիագումար նիստին։

Նա նշեց, որ եվրասիական տիրույթում ինչպես ամբողջ աշխարհում տնտեսական զարգացման համար կուտակվել են բազմաթիվ խոչընդոտներ։

«Հայաստանի համար դա տրանսպորտային շրջափակումն է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ինչը միջազգային իրավական բոլոր նորմերի խախտում է։  Ռուսաստանի համար պատժամիջոցներն են, մինչդեռ հայտնի է, որ բիզնեսը սիրում է կայունություն եւ ներդրումներ են արվում այնտեղ, որտեղ կա պլանավորման հստակ հորիզոն»,–ընդգծեց Աբրահամյանը։

Այնուամենայնիվ, շարունակեց նա, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների միավորումը հնարավորություն է տալիս հաղթահարել այդ մարտահրավերները, ինչի մասին է վկայում ԵՏՄ ներքին շուկայի աճը: Միաժամանակ,  200–միլիոնանոց եվրասիական շուկայի ներուժը հետաքրքրություն է առաջ բերում տարբեր երկրներից մեր գործընկերների շրջանում, հենց այդ պատճառով այս համաժողովին մասնակցում են ԵՏՄ–ի անդամ չհանդիսացող երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական սփյուռքից։

«Միաժամանակ, մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ երկրների ներուժը դեռեւս լիովին օգտագործված չէ եւ կարծում եմ, որ նպատակահարմար է ԵՏՄ ձեռնարկատերերի խոշոր համակարգ ստեղծել գործարարների միջեւ հորիզոնական կապերի ամրապնդման եւ ընդլայնման եւ ներդրումների ներգրավման նպատակով»,–շեշտեց  ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպանը։

Նա նաեւ հավելեց, որ այս տարի առաջին անգամ «Եվրասիական շաբաթ»–ի շրջանակներում կանցկացվի սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ նիստ. «Համոզված եմ, որ գիտնականների զեկույցները եւ գիտական մշակումները մեծ հետաքրքրություն կառաջացնեն բիզնեսի ներկայացուցիչների շրջանում»,–եզրափակեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երեւանում անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ամենամյա ցուցահանդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ