News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներն ու ընկերներն այսօր՝ հոկտեմբերի 23–ին բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ պահանջելով փոփոխություններ իրականացնել համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծում։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ համանարման մասին օրենքի նախագիծը պետք է տարածվի նաեւ ցմահ ազատազրկման դատապարտվածների որոշակի շերտի վրա։

Մասնավորապես առաջարկվում է համաներում հայտարարելու արդյունքում զմահ ազատազրկման ձեւով իրենց պատիժը կրող դատապարտյալների պատիժը մեղմացնելով՝ փոխարինել 20 տարի ազատազրկման ձեւով այն անձնաց նկատմամբ, ովքեր դատապարտված են եղել մինչեւ 2003 թ. օգոստոսի 1–ը։

25 տարի ազատազրկման ձեւով այն անձնանց նկատմամբ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել 2003 թ. օգոստոսի 1–ից հետո, այն դեպքում, եթե հանցանքը կատարելու պահին չի լրացել նրանց 21 տարին, կամ եթե հանդիսանում են առաջին կարգի հաշմանդամ։

Ակցիայի մասնակից, իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետությունը  պետք է  մարդասիրական մոտեցում ցուցաբերի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ.

«Համանաերման մասին օրենքը չի տարածվում ցմահ դատապարտյալների վրա, եւ ես ակնկալում եմ, որ ԱԺ–ում այդ սահմանափակումը կվերանա. իհարկե կարող են լինել վերապահումներ, սակայն մի որոշակի չափանիշների հիման վրա համաներումը պետք է տարածվի ցմահ դատապարտյալների որոշակի շերտի վրա»,–ասաց փաստաբանը։

Խոսելով ցմահ դատապարտյալների վերաբերյալ քննված գործի վերաբացման անհրաժեշտության մասին, Պապիկյանը նշեց, որ դրա համար երկար ժամանակ կպահանջվի.

«Հաշվի առնելով այն հանգամանըը, որ մեր դատարաններն ու դատախազությունը դեռեւս ցմահների նկատմամբ պատժիչ քաղաքականություն են վարում, ցանկալի չէ թողնել, որ շուրջ 100 գործեր դատարաններն առանձին–առանձին քննեն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։

Տպել
Ամենաշատ