News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 30860 դիմում եւ գրություն, որոնցից 1139-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1565-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:

Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 127 հարցում: Եվս 19 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից:

Բոլոր հարցումներին, դիմումներին եւ գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

«Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու 570 լիցենզիա եւ ներդիր, անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 19 լիցենզիա եւ 704 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային եւ (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 342 լիցենզիա, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 1 լիցենզիա եւ 1 ներդիր:

Նույն ժամանակահատվածում 256 քաղաքացիներ ստացել են ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու վկայականներ:

Տպել
Ամենաշատ