News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում այսօր` փետրվարի 12-ին անցկացվեց տարածքային առարկայական օլիմպիադա` հայոց գրականություն, ինֆորմատիկա եվ աստղագիտություն առարկաներից : Գյումրիի եւ Ախուրյանի դպրոցներից առարկայական օլիմպիադային հայոց գրականություն առարկայից մասնակցում է 150 աշակերտ: Ավելի պակաս թվով աշակերտներ մասնակցում են մյուս առարկաներից, ընդամենը 16 աշակերտ ինֆորմատիկա, 6 աշակերտ աստղագիտություն առարկաներից: Տարիների փորձը ցույց է տալիս, որ հայոց գրականությունից էլ աշակերտները բարձր միավորներ չեն հավաքում: Անցած տարի էլ 150 աշակերտ  է մասնակցել  տարածքային փուլին, բայց քչերն են մարզային փուլ անցել, ավելի քչերը` հանրապետական փուլ:

«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում աշակերտները քիչ են կարդում , հեռու են ծրագրային նյութերից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրու 3-րդ ավագ դպրոցի տնօրեն Գոհար Ալեքսանյանը: Առավել տխուր է վիճակը մյուս առարկաների մասով:

Փորձը ցույց է տալիս , որ ինֆորմատիկայի  եվ աստղագիտության  ուսուցումը դպրոցներում ցածր մակարդակի վրա է: Աստղագիտություն վերջին շրջանում ուսումնասիրում են ընտրովի սկզբունքով , իսկ ընտրում են քչերը : «Աստղագիտությունը այլընտրանքային առարկա է ու քիչ է ընտրվում»,- նշել է Գյումրու 20-րդ դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ