News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը լրացուցիչ մոտիվացիա ունի քիչ ծախսատար արտադրանքն ու ծառայությունները զարգացնելու համար, ինչը կապված է բիզնեսի համար լոգիստիկայի եւ էներգապաշարների թանկարժեքության հետ: Այս մասին հոկտեմբերի 23-ին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարեց Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված «ԵՏՄ երկրների տեխնոլոգիական բեկում եւ պոտենցիալ հնարավորություններ» լիագումար նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ այս պատճառով Հայաստանում ՏՏ հատվածը համեմատաբար լավ է զարգացած: «Բայց ես չեմ զգում, որ այդ արտադրանքը ԵՏՄ տարածքում լավ է տիրաժավորվել: Սա տարօրինակ է, քանի որ այդ արտադրանքի առաջինը տիրաժավորողը պետք է լինի ԵՏՄ շուկան»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է ԵՏՄ-ում առաջին հերթին պայմաններ ստեղծել, որոնց դեպքում նոր տեխնոլոգիական լուծումների ճանապարհով կհայտնվի եւ մշտապես կզարգանա բարեփոխման մոտիվացիան, երկրորդ՝ ջանքերը համախմբել նոր տեխնոլոգիական մշակումների համար, երրորդ՝ արտադրանքը տիրաժավորել Միության ներսում եւ այն օգտագործել հանուն բոլոր անդամների բարօրության:

«Սա բավականին թանկ, բարդ հատված է, եւ առանց ջանքերի համախմբման մենք անհրաժեշտ արդյունք չենք ստանա»,- նշեց Գրիգորյանը:

ԵՏՄ-ում տնտեսական մարտահրավերները հաղթահարելու համար ամենից առաջ անհրաժեշտ է բիզնեսի մոտիվացիա: Նաեւ անհրաժեշտ է լուծել հարցը, թե բիզնեսն ինչպես խթանել, տրամադրել, որ ամեն օր զբաղվի նոր տեխնոլոգիաներով, բիզնես գործընթացների թվայնացմամբ եւ արդյունավետության բարձրացմամբ:

«ԵՏՄ անդամ երկրները պետք է հարաբերություններն այնքան արդյունավետորեն կառուցեն, որպեսզի Միության բիզնեսների մրցակցությունը ծավալվի ոչ երկրի ներսում, եւ որպեսզի Միությունը մրցակցի գլոբալ շուկաների հետ: Եթե Միության ներսում մրցակցությունը հիմնվի դուրսգրումների եւ խոչընդոտների շրջանցման սկզբունքների ու որեւէ այլ ներքին առեւտրային արդյունքների վրա, բնական է, որ բիզնեսը մոտիվացիան կկորցնի եւ ավելի քիչ կտրամադրվի սեփական զարգացման ուղղությամբ, առավել եւս, որ այսօր դա շատ ծախսատար է»,- կարծում է փոխվարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ տնտեսական խոչընդոտների վերացումը եւ եվրասիական տարածքում ստանդարտացումը, բիզնեսին զարգացմանը հակելը կնպաստեն տեխնոլոգիական ճեղքմանը:

«Անհրաժեշտ է լուծել օրենքների ներդաշնակեցման հարցը, քանի որ առանց ջանքերի համախմբման գիտական ճեղքումն ավելի դժվար է ապահովել: Միության հիմնական մանդատներից մեկը հենց ջանքերի համախմբումն է նոր մշակումների համար»,- նշեց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Միությունում պետք է գործի բորսա, որտեղ կներկայացվեն կոմերցիոն հիմունքներով գործող նոր տեխնոլոգիական եւ թվային լուծումները: 

«Որպեսզի այս պոտենցիալ թանկարժեքությունը զարգացմանը չխանգարի եւ ճնշում չգործադրի ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի վրա, հենց այդ արտադրանքի ստեղծումը պետք է իրականացվի անդամ երկրների ջանքերի համախմբման հաշվին, եւ այստեղ նույնպես պետք է ներդաշնակեցնել մտավոր իրավունքների, արտոնագրերի պաշտպանության օրենքները: Նաեւ անհրաժեշտ է ԵՏՄ տարածքում մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրության համակարգման առանձին «ճանապարհային քարտեզ»»,- նշեց Գրիգորյանը:

Միայն նման պաշտպանության դեպքում է հնարավոր գիտական ներուժի եւ սթարթափերի ներուժի համախմբումը, գաղափարների գեներացումը եւ դրանք համընդհանուր օգտագործման ներկայացնելը, հավելեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երեւանում անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական համաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ