News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ  Մնջոյանի միակ դուստրը՝ Լաուրա Մնջոյանը ցանկանում է, որպեսզի իր պսակադրությանը ներկա գտնվի հայրը։ NEWS.am–ի հետ զրույցում Արմենակ Մնջոյանի կինը՝ Լյուդմիլան,  ասաց, որ դուստրը 8 ամսական է եղել, երբ ամուսինը դատապարտվել է մահապատժի, ապա՝ ցմահ ազատազրկման։ Նրա խոսքով՝ դուստրը շուտով պետք է ամուսնանա և ցանկանում է, որպեսզի պսակադրության արարողությանը հայրը ներկա գտնվի։

«Մեկ աղջիկ ունենք, պսակադրությանը ներկա չլինի՞»,–ասաց նա։

Դատապարտյալի կինը պահանջում է, որպեսզի համաներում տարածվի նաև իր ամուսնու վրա, ով արդեն 24 տարի է պատիժ է կրել։

Արմենակ Մնջոյանի ընկերոջ՝ Գաբրիել Ավետիսյանի խոսքով՝ 20 տարի պատիժ կրելուց հետո պետք է վերանայեին Մնջոյանի վերաբերյալ քննված քրեական գործը և նրան արդարացնեին։

«Ես Արմենին քաղբանտարկյալ եմ համարում։ Արմենն ասում է՝ ես մեղավոր չեմ, ինձ համաներում պետք չէ, ոնց որ Շանթն է ասում՝ ես անմեղ եմ, ռեժիմի դեմ եմ հելե. իրանց արդարացնեն՝ անմեղ նստած են, էն վախկոտները սուտ ցուցմունքներով հրաման տալով էդ տղաներին նստացրել են։ Եթե հեղափոխություն է եղել, գործի վերանայմամբ, ոնց ուզում է լինի՝ պետք է նրան ազատ արձակեն։ Վունդերքինդ տղա ա, երաժիշտ, բայեվիկ, նկարիչ, բա  էդ տղեն ընդեղ տառապի՞։ Ասում ա հելնեմ՝ բանակին օգտակար լինեմ »,–հայտարարեց նա։

Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 103-Ա հրամանագրով Արմենակ Մնջոյանին շնորհվել է ներում: Նույն հրամանագրով Հանարպետության Նախագահը Մնջոյանի նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով։

Տպել
Ամենաշատ