News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ում կասկածում են Կիեւի կենտրոնում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, հայտարարել է, որ բորբոքվել է հին բանակային վնասվածքը եւ իրեն անհրաժեշտ է կատարել  2 վիրահատություն:

Կիեւի Շեւչենկովսկու շրջանային դատարանը քննում է Սավչենկոյի կալանքի ժամկետը երկարացնելու դատախազության միջնորդությունը: Երկուշաբթի դատական նիստը չէր կայացել կասկածյալի փաստաբանների չներկայանալու պատճառով:

«Ես իսկապես 2 վիրահատության կարիք ունեմ, սա դեռեւս բանակից մնացած ծնկի հին վնասվածք է… այն պատճառով, որ հիմա քիչ եմ շարժվում, այն բորբոքվել է»,- նիստի ընդմիջմանը հայտարարել է Սավչենկոն, որի հեռարձակումն իրականացնում է УНН գործակալությունը: 

Նա նշել է, որ խոսք մենիսկի եւ կտրված կռճիկաձեւ ջլի մասին է: Պատգամավորը նշել է, որ բժիշկները խորհուրդ չեն տալիս վիրահատություն կատարել, քանի դեռ մեկուսարանում է գտնվում, քանի որ դրանց հաջորդում է երկարատեւ եւ ծանր վերականգնողական շրջանը: Բժիշկները նաեւ Սավչենկոյին խորհուրդ են տվել մարզասարքերի վրա մարզվել՝ վազքուղու, հեծանվի եւ թիավարման մարզասարքի, սակայն, նրա խոսքով, խցում ինքը նման հնարավորություն չունի: «Կարծում եմ, որ դեռեւս ցավին կդիմանամ»,- նշել է Սավչենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելել է ուկրաինական մի շարք ապրանքների ներկրումը
Twitter-ի իր էջում վարչապետը հայտնել է, որ դա պատասխան քայլ է․․․
Ուկրաինայում հանվել է ռազմական դրությունը
Ռազմական դրությունը գործում էր՝ 2018թ․-ի նոյեմբերի 26-ի 14.00-ից մինչեւ ․․․
Ռուսաստանն ընդլայնել է պատժամիջոցներն Ուկրաինայի դեմ
Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ստորագրել է հրամանագիր, որով...
Ուկրաինան երկարաձգել է Ռուսաստանի դեմ սննդամթերքների էմբարգոն
Ավելի վաղ դրա գործողությունը երկարաձգվել էր մինչեւ 2019թ․ դեկտեմբերի 31-ը․․․
Բաքվում Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի իրավիճակը
Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայի քաղաքական կարգավորմանը, մասնավորապես՝ Իդլիբ դեէսկալացիոն գոտում իրավիճակի կայունացման հուշագրի իրականացմանը....
Պորոշենկոն առաջին անգամ սոցցանցում կատվի նկար է հրապարակել
Պետության ղեկավարի խոսքով, կենդանին Ստարիչիում զինվորականների համար նոր հանրակացարանի առաջին բնակիչն է եւ արդեն տոնում է իր նորամուտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ