News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի հերթական նիստում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 53 պատգամավոր, մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե: 53 պատգամավորներից Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել է 30, դեմ՝ 23 պատգամավոր:

Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը:

Քվեարկության պաշտոնական տվյալները կհրապարակվեն ԱԺ նիստի ընդմիջումից հետո։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել էր Ելիզավետա Դանիելյանի եւ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որոնք չէին ընտրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ