News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե նա հավատո՞ւմ է, որ նոր քաղաքական իրավիճակում իր այս կազմով Սահմանադրական դատարանը կդադարի իշխանության կցորդ լինել, ինչպես եղել է նախկինում։

«Ես՝ որպես նախկին լրագրող, երկար տարիներ տեսել եմ, թե ինչպես է Սահմանադրական դատարանը կատարել իշխանությունների պատվերը, այսինքն՝ մշտապես եղել է գործող իշխանությունների կցորդը եւ կամակատարը։ Նոր իրողություններում դուք նման տրանսֆորմացիաների հավատո՞ւմ եք, նման մարդկանցով, որոնց մտածելակերպը, ես չեմ պատկերացնում, ինչպես կարելի է փոխել», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Վահե Գրիգորյանը շատ կարճ ու հստակ պատասխան տվեց. « «Ո՛չ, ես չեմ հավատում»։

«Ես միանում եմ ձեր «ոչ»-ին, դուք միանգամայն իրավացի եք», - իր հերթին արձագանքեց պատգամավորը։

Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: ԱԺ-ում ընտրությունն արդեն կայացել է եւ Վահե Գրիգորյանը չի ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում:

Տպել
Partner news