News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 16
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում թվային դրամական շրջանառության ներդրումը թույլ կտա լուծել փողի պակասի հարցը: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարեց Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը՝ ելույթ ունենալով III Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում:

Նրա խոսքով՝ ԵՏՄ պետությունները, որոնք առաջինը կներդնեն դրամական շրջանառության թվային տեխնոլոգիաները, ահռելի առավելություն կստանան:

«Եթե մենք կարողանանք ազգային արժույթների մակարդակում անցկացնել դրամի մակնշում, մեզ մոտ կբացվեն դրամական հոսքերի կառավարման զարմանալի հնարավորություններ: Այսպիսով, տնտեսության զարգացման համար փողի, վարկային միջոցների պակասի հավերժական  խնդիրը կլուծվի տեխնոլոգիական մակարդակում»,- նշեց ՌԴ նախագահի խորհրդականը:

Նա նշեց, որ փողերը թիրախային կլինեն, եթե արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնման համար արտոնյալ վարկեր տալու, ինովացիաները խթանելու ցանկություն կա:

«Մենք կկարողանանք թվային տեխնոլոգիաների միջոցով հասնել հենց այս նպատակներով փողի օգտագործմանը, դրանք անհնար կլինի փոխանակել արտասահմանյան արժույթի, օֆշորներ դուրս բերել եւ այլն»,- ասաց Սերգեյ Գլազեւը:

Հոկտեմբերի 23-ին Երեւանում մեկնարկեց III Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը: Երկօրյա համաժողովի աշխատանքին կմասնակցեն կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարար շրջանակների եւ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ, հայտնի համաշխարհային ընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Չինաստանից, Կատարից, Հարավային Կորեայից, Իրանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից: Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը եւ «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուս գալու մասին խոսք լինել չի կարող
Մեր քաղաքական թիմը, ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ դրանից հետո, հստակ հայտարարել է, որ․․․
«Ելքը» բարձրացնում էր ԵՏՄ–ից դուրս գալու հարցը, որովհետեւ կար ճգնաժամ. Հովհաննես Իգիթյան
ԵՏՄ–ից հիմա դուրս գալը եթե չասենք վտանգավոր, բայց ոչ նպատակահարմար է...
Փորձագետ. Հայաստանի խորհրդարանում Եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման գաղափարը ճիշտ ժամանակին է
Այդ գաղափարի իրագործումն անգամ փոքր-ինչ ուշացած է...
ՀՀԿ. Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացասաբար կանդրադառնան հանրապետության եվրասիական ինտեգրման վրա
Այս մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղարը...
Միասնական արժույթը հեռավոր հեռանկար է ԵՏՄ-ի համար. Նազարբաեւ
Նրա խոսքերով՝ որպեսզի միասնական արժույթ մտցվի, երկրները պետք է տնտեսական մոտավորապես նույն մակարդակի վրա լինեն․․․
Տիգրան Սարգսյան. Նոր տարում մենք պետք է սովորենք ապրել փոփոխությունների դարաշրջանում
«Ամանորի տոնը մեզ հնարավորություն է տալիս, մի ​​կողմից, ամփոփելու այն, ինչ կատարվել է, մյուս կողմից...