News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Միասնական արժույթի ներդրումը Եվրասիական տնտեսական միության օրակարգում չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին՝ Երեւանում հոկտեմբերի 22-24–ը անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ճեպազրույցին ասել է Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի  ինտեգրման եւ  մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով՝ այդ թեման ներառված չէ օրակարգում բազմաթիվ պատճառներով, որոնցից մեկն այն է, որ նույնիսկ ԵՄ–ում, որում գործում է միասնական արժույթ, մանրամասն պատրաստվել է դրան։

«Ես պարզապես ժպտում եմ, երբ խոսում են ԵՏՄ–ում միասնական արժույթի մասին, քանի որ ԵՏՄ–ում միասնական արժույթ ներդնելու մասին ոչ ոք չի խոսում, բացի լրագրողներից»,–ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցը համաժողովի գլխավոր թեմաներից մեկն է դարձել։

Երկրորդ թեման, որը կքննարկվի «Եվրասիական շաբաթի» շրջանակներում, մինչեւ 2025 թվականն ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն է։

«Շատ կարեւոր հավակնոտ նախագիծ է, որի շրջանակներում ենթադրվում է ազգային արժույթների օգտագործման ընդլայնում, մասնավորապես, հաշվարկների դեդոլարիզացիան եւ հաշվարկներում ազգային արժույթները օգտագործումը»,–նշել է Վալովայան։

Նա նկատել է, որ ԵՏՄ բոլոր երկրներում միջոցառումներ են անցկացվում պարզելու նպատակով, թե ինչ է տեղի ունենում կրիպտոարժույթների ոլորտում եւ ինչպես այն կազդի եվրասիական տիրույթում մակրոտնտեսական կայունության վրա, կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման ինչ ընդհանուր մոտեցումներ կարելի կլինի քննարկել։

«Խոսքը դրա մասին է, ոչ թե կրիպտոարժույթը որպես ԵՏՄ միասնական արժույթ ներդնելու»,–շեշտել է Վալովայան։

Նրա խոսքով՝ համաժողովի շրջանակներում նաեւ քննարկվում է այն, որ ԵՏՄ ստեղծման պահից աշխարհը փոխվել եւ պետք է հասկանալ, թե ինչպես պետք է ներգրավվել նոր տնտեսության մեջ։

«Մենք խոսել ենք Եվրասիական մայրցամաքային գործընկերության ուրվագծերի մասին, այսինքն՝ ԵՏՄ–ի եւ Ասիայի, Եվրոպայի, Չինաստանի, Շանհայի համագործակցության կազմակերպության մեր գործընկերների միջեւ երկխոսության կառուցմասն մասին»,–ասել է ԵՏՀ ներկայացուցիչը:

«Մենք նաեւ քննարկել ենք ինտեգրման խորացման հարցը, ռազմավարական առումով առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝ նորարարության եւ ներդրումների ներգրավման տարածք դառնալու համար, եւ որ մեր քաղաքացիների համար ԵՏՄ–ի իրական արդյունքները տեսանելի լինեն» ,–նշել է նա։

Եվրասիական ինտեգրման դեմքը, նրա խոսքով, կարող են դառնալ խոշոր ենթակառուցվածքային արդյունաբերական ծրագրերը:

«Եթե խոսենք խոչընդոտների մասին, ապա բիզնեսը միշտ արդարացիորեն նշում է, որ ընդհանուր տնտեսական տարածքը դեռեւս գործում է որոշակի շեղումներով եւ սահմանափակումներով, պարբերաբար ծագում են խոչընդոտներ, ընդ որում, երբ պայքարում ենք մի խոչընդոտի դեմ, այլ խոչընդոտներ են առաջանում»,–նկատել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՄ-ի հետ համաձայնագիրը Սերբիայի համար նոր հնարավորություններ կստեղծի. Մատվիենկո
«Մեր հարաբերությունների ընդլայնման համար նոր լուրջ քայլ կդառնա Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համաձայնագիրը»...
ՀՀ ղեկավարության ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ գագաթաժողովն ավելի լայն չափելիություն է ձեռք բերել. ՌԴ դեսպան
Ինձ համար դա չափազանց թանկ եւ կարեւոր է...
Հայաստանում գազի գնի բարձրացման որեւէ նշան չկա. փոխվարչապետ
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են...
ԵՏՄ երկրները պատրաստ են արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում
ԵՏՄ երկրները մտադիր են արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում...
Պուտինը, ինչպես նախկինում, Ռոբերտ Քոչարյանին մեծ հարգանքով է վերաբերվում. Վլադիմիր Սոլովյով
Սա նոր իշխանությունների օրոք ՌԴ առաջնորդի առաջին այցն է Երեւան…
ԵՏՄ շրջանակում ամեն երկիր ձգտելու է «վաճառել» իր առավելությունները որքան հնարավոր է թանկ. փորձագետ
ԵՏՄ ամեն երկիր փորձելու է իր բնական հնարավորությունները որքան հնարավոր է թանկ վաճառել...