News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 18
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 23-ին  աշխատանքային այցով  «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում էր:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել  ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։

Այնուհետեւ նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ  տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝  ընկերության ղեկավար եւ ինժեներական անձնակազմի մասնակցությամբ։

Գարեգին Բաղրամյանն ընդգծել է ընկերության նախանշած ծրագրերը  սահմանված ժամկետներում եւ որակով իրականացնելու կարեւորությունը: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի ենթակայանների վերազինման ծրագրերին:

Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային եւ ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը հնարավոր ամեն ինչ պետք է անի գազամատակարարման հարցում այլընտրանքային լուծում գտնելու համար. ԲՀԿ պատգամավոր
Հայաստանի ներքին շուկայի համար Ռուսաստանը բնական գազի միակ մատակարարն է…
ՕՊԵԿ-ը պահպանեց աշխարհում նավթի պահանջարկի աճի ցուցանիշների վերաբերյալ իր կանխատեսումը
ՕՊԵԿ-ը պահպանել է 2018 եւ 2019 թթ.-ին նավթի պահանջարկի աճի ցուցանիշների...
Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան, կներդրվի 250 մլն դոլար. այն պատրաստ կլինի 26 ամսից
Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի ֆինանսավորումը կառուցապատողին հասանելի դառնալու համար, հետեւաբար ծրագրի փաստացի գործընթացն սկսելու հրատապությամբ...
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի համար ֆյուչերսները նվազել են 0.44% -ով․․․
Նավթի համաշխարհային գները նվազում են
WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,09 դոլար…
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent նավթի մարտյան մատակարարումներն ավելացել են 1,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով մինչեւ 59,69 դոլար....