News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով քննարկմանը:  Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը եւ սանիտարահիգենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները:

Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում վերջնական ամփոփված նախագիծը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է նաեւ, որ ազատազրկված անձանց առողջապահական ծառայությունների մատուցման նոր ՊՈԱԿ-ի ձեւավորման գործընթացն անշեղելի է եւ մոտ ամիսների ընթացքում այդ ուղղությամբ կլինեն շոշափելի արդյունքներ:

Հանդիպման ընթացքում միջազգային փորձագետներ Փիթր Պավլին եւ Փիթր Բարթլեթը ներկայացրել են մշակված նախագծերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության իրենց դիտարկումները՝ հիվանդանոցային բուժօգնության եւ հոգեբուժական ծառայությունների մասերով:

Այնուհետեւ, ըստ լրամշակված նախագծի, տեղացի փորձագետները ներկայացրել են կալանավորված անձանց եւ դատապարտյալների հոգեբուժական եւ հիվանդանոցային բուժօգնության նոր ընթացակարգերը, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջեւ:

Տպել
Ամենաշատ
Partner news