News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերելք են ապրում: Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազեւը:

Ընդ որում՝ նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում իր տեղը գտավ որպես դինամիկ զարգացող տնտեսությամբ եւ շատ տաղանդավոր մարդկանցով երկիր: «Այսօր վերակենդանանում են կոոպերացիոն հարաբերությունները, որոնք հիմնադրվել էին դեռեւս խորհրդային տարիներին, եւ Հայաստանում պահպանված գիտատեխնիկական ներուժը ռուս գործընկերներին շատ է օգնում արտադրությունը վերականգնել ժամանակակից տեխնոլոգիական հիմքի վրա»,- ասաց Գլազեւը:

Նրա խոսքով՝  Հայաստանի համար այս շուկան սովորական է եւ հասկանալի, իսկ երկկողմ համագործակցության ներուժը գործնականում անսահման է: Հենց այս պատճառով, ինչպես կարծում է ռուսաստանցի տնտեսագետը, անկախ կոնյունկտուրային գործոններից, Հայաստանն իրեն Եվրասիական տնտեսական միությունում հարմարավետ կզգա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ի հետ կնքած համաձայնագրի շրջանակներում ավելանալու են մեր հրթիռային կարողությունները. Կորյուն Նահապետյան
2019-ի թվականի բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի հատկացումները ավելացել են 65 մլրդ դրամով, իսկ ՊՆ-ի հատկացումները՝ 30 մլրդ դրամով...
Տոնոյան. ՌԴ Զինված ուժերը եւ սահմանապահները կարեւոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում
Նախարարին հարց տրվեց այն մասին, թե ինչ կարծիք ունի նա նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարության մասին, որի համաձայն պետք է...
Վլադիմիր Կոլոկոլցեւն ու Վալերի Օսիպյանը քննարկել են իրավապահ ոլորտում փոխգործակցության հրատապ հարցեր
Երկկողմ փոխգործակցության արդյունավետ գործիքներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության Միավորված կոլեգիան է…
Մոսկվայում կայացել է «Դիվանագիտական ակումբի» աշնանային նիստը՝ նվիրված Հայաստանին
Նիստի բացման խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովը...
«Իրատես». Գազի սակագնի քաղաքական գինը. անձամբ Պուտինից պետք է «կորզել» թույլտվությունը
Իրականում այնպես չէ, որ Ռուսաստանում չգիտեին, թե Հայաստանում գազի ինչ սակագին է գործում, ու դա որքանով է իրենց ձեռնտու...
«Ժողովուրդ». Ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չընտրվեց. ՌԴ-ի դիրքորոշումը հստակ չէ
Բելառուսն ուզում է վերցնել կառույցի նախագահությունը: Այս հարցում Բելառուսին սատարում է Ղազախստանը...
Partner news