News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նկատմամբ սահմանված ֆինանսական պատժամիջոցների պայմաններում անհրաժեշտ է, որ Երեւանն ու Մոսկվան բնական գազի մատակարարումների իրականացման ժամանակ հաշվարկներում անցնեն ազգային արժույթների։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազեւը։

Նրա խոսքով՝ ՌԴ–ն իրեն չի կարող թույլ տալ օգտագործել դոլարը Հայաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների հետ հաշվարկներում։ «Դոլարը թունավոր արժույթ է դարձել։ Դոլարի ցանկացած օգատգործում մեր հարաբերություններում հղի է քաղաքական ռիսկերով»,–պարզաբանել է Գլազեւը։

Միաժամանակ, տնտեսագետի կարծիքով, հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու ժամկետները կախված են գործընկեր երկրների կոնկրետ պարտավորություններից եւ բարի կամքից, քանի որ նրանք պետք է վերանայեն պայմանագրային պարավորություններն ու վերաշարադրեն ոչ միայն վճարային արժույթը, այլ նաեւ գնագոյացման պայմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին ԵՏՄ նիստի շրջանակում. Մատվիենկո
Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին...
«Փաստ». Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին. ՌԴ նախագահը դիտավորյալ է ձգձգում իր այցը
Ըստ լուրերի, գազի գնի բարձրացման հարցը օրակարգում «կպտտվի» եւ տարբեր «սոուսներով» կմատուցվի հանրությանը, մինչեւ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Այցի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահի ինչպես երկկողմ հանդիպումներ իր Գործընկերների...
«Հրապարակ». Պուտինն աշնանը կգա Հայաստան. նա չի ուզում կապը խզել ՀՀ իշխանությունների հետ
Արդեն հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կայանալու է...
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՌԴ-ում անցկացվող աշխատանքային հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ կնքված երկկողմ համագործակցության պլանի համաձայն...
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր ռազմատնտեսական համագործակցության հարցերով...