News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել հոկտեմբերի 20–ին իրենց կենտրոնում նորածնի մահվան վերաբերյալ։

«Սույն թվականի հոկտեմբերի 20–ին «Շենգավիթ» ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը` ծննդալուծման:

Առաջին փուլը (ակտիվ կծկանքների շրջան) ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում (ճիգային շրջան) պտղի գլխի ծկլթման ժամանակահատվածում (պտղի գլուխը փոքր կոնքի հատակում է) խիստ տուժել է պտղի սրտի բաբախը:

Անհապաղ իրականացվել է ծննդալուծում վակումային էքստրակցիայի ճանապարհով:

Պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով: Չնայած իրականացված ինտենսիվ վերակենդանացման միջոցառումների նորածինը մահացել է:

«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը և ողջ անձնակազմը խորապես ցավում է նորածնի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում հարազատներին:

«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը խնդրում է ԶԼՄ-ներին մինչև դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքների հրապարակումը զերծ մնալ հուզական, ոչ ստույգ տեղեկատվության տարածումից, գնահատական տալուց:

«Շենգավիթ» ԲԿ-ը հանդիսանում է երրորդ մակարդակի ծննդատուն և ընդունում է ամենաբարդ դեպքերը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած հայտարարությունների, առ այն որ «Շենգավիթ» ԲԿ-ում հաճախ են նորածնային մահացությունները պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 2017 թ․ հանրապետական պերինաթալ մահացությունների ցուցանիշը եղել է 19‰ (պրոմիլե), իսկ մայրաքաղաքայինը՝ 25/8‰ (պրոմիլե), միևնույն ժամանակահատվածում Շենգավիթ ԲԿ-ում պերինաթալ մահացությունները եղել են 6.06‰ (պրոմիլե), իսկ 2000 թվականից մինչ այսօր մայրական մահացության դեպք չի եղել:

Նշենք, որ նորածնի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հիվանդանոցի բժշկուհի Արաքս Հակոբյանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնաշենում մոտ 200 հակ անասնակեր է այրվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 17:05-ին․․․․
Թալինում «Nissan»-ը բախվել է գազատար խողովակին․ տեղի է ունեցել գազի արտահոսք
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը․․․․
Խոշոր վթար Երեւանում․ երկու հոգի հոսպիտալացվել է
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները․․․․
Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր
Նոտր Դամի վանահայրը չի պարզաբանել, թե հատկապես որ համակարգչային համակարգի մասին է խոսքը, սակայն նշել է, որ հրդեհի պատճառը, հավանաբար, պարզ կդառնա առաջիկայում…
Mercedes-ը բախվել է հանքային ջրով բարձված բեռնատարին․ խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին
Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է․․․․
Թուրքիայում ԱՄԷ-ի դեմ լրտեսության մեջ կասկածվող անձինք կալանավորվել են
Նրանցից մեկը Թուրքիա է ժամանել 2018 թ. հոկտեմբերին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Խաշոգջիի սպանությունից մի քանի օր անց...