News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ուսանողուհին հարված է ստացել գլխին եւ որովայնին, իսկ դանակահարության եւ երակները կտրելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին NEWS.am–ին ասաց համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը։

Նա պատմեց, որ ուսանողուհին դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, բուժօգնություն ստացել, իսկ այժմ ոստիկանությունում է, բացատրություն է տալիս։

«Դեպքը եղել է համալսարանի 5–րդ հարկում գտնվող լսարաններից մեկում, ուսանողուհին մեզ տեղեկացրեց, որ իրենց հաղորդագրության միջոցով հրավիրել են այդ լսարան։ Թե ով է վնասվածքը հասցրել, մենք չգիտենք։ Մեզ միայն ասաց, որ պարբերաբար հաղորդագրություններ է ստացել հեռախոսին։ Այլ մանրամասներ մենք չգիտենք։ Մի բան էլ նշեմ՝ մամուլի հրապարակումները, թե դանակահարություն է եղել, երակներն են կտրել, իրականությանը չի համապատասխանում, նման բան չկա»,– ասաց պրոռեկտորը։

Նշենք, որ դեպքով այժմ իրավապահներն են զբաղվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թիվ 35 երթուղայինում 60-ամյա տղամարդու տաբատի գրպանից 57 հազար դրամ է թռցրել
Գրպանահատությունը բացահայտվեց...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 39 դեպք. Զենք, թմրանյութեր, դրամանենգություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ…
Մոսկվայում գտնվող հայ ոստիկաններին ինքնակամ ներկայացել են երեք հետախուզվողներ
ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Տիգրան Խ.-ն, որը…
Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին
Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների եւս մի մեծ խումբ, այդ թվում ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ…
Քալիֆորնիայում հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 63-ի
Աճել է նաեւ այն մարդկանց թիվը, որոնց դեռեւս որոնում են՝ մինչեւ 631…
Զինված բնակիչը 5 ոստիկանների սպառնացել է սպանել ու կրակել է պատին
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված…
Partner news